Հայաստանի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ աշխարհաքաղաքականացված են։ Վաշինգտոնից ու Բրյուսելից մինչև Մոսկվա և Բաքու. ինչպե՞ս են արտաքին դերակատարներն ազդում հայաստանցի ընտրողի վրա, և ի՞նչ հետևանքներ կունենա հասարակության այս խորը բևեռացումը։
ՍիվիլՆեթի տաղավարում Հարավային Կովկասի անվտանգային միջավայրը, Հայաստանի արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիան և ընտրություններին արտաքին միջամտությունը բնութագրող «մոլդովական սցենարի» ռիսկերը վերլուծում է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Քննարկում ենք նաև արտաքին տեղեկատվական հոսքերի զտման և քաղաքական համակարգում ավտորիտար միտումները զսպելու հնարավորությունները։
Արշալույս Մղդեսյան




