«Ընդդիմությունը չունի կայծակնային հեղափոխության սցենար». Սուրեն Սուրենյանց
«Տեղեկություններ ունենք իշխանության արտահոսքերի շնորհիվ, որ մինչև այս ամսվա վերջ իշխանությունը պլանավորել է ընդդիմության երեք լիդերների ազատազրկումը»,- նշում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով պատգամավորության թեկնածու Սուրեն Սուրենյանցը։
ՍիվիլՆեթի տաղավարում Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում նա խոսում է խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո ընդդիմության հնարավոր քայլերի մասին՝ վերցնե՞լ մանդատներն ու աշխատել խորհրդարանում, թե՞ վիճարկել արդյունքները Սահմանադրական դատարանում: Նա նաև ընդգծում է, որ ընդդիմադիր հիմնական ուժերը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքն ու «Բարգավաճ Հայաստանը», պատրաստ չեն փողոցային պայքարի և չունեն կայծակնային հեղափոխության սցենար:
Արշալույս Մղդեսյան



