«Մեզ թվում է՝ ռուսների գնալուց հետո հայտնվելու ենք եվրոպական դրախտում». Արման Գրիգորյան
«Եթե ռուսները իսկապես հավաքեն իրենց եղած-չեղածն ու գնան այստեղից, մեզ թվում է, թե հայտնվելու ենք եվրոպական դրախտում, բայց Արևմուտքից նման երաշխիքներ չեն լինելու, և մենք մնալու ենք շատ խոցելի վիճակում Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ». ՍիվիլՆեթի տաղավարում ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագիտության դոկտոր Արման Գրիգորյանը վերլուծում է հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամն ու դրա հնարավոր հետևանքները։
Գրիգորյանի համոզմամբ՝ Երևանի գործողությունները ոչ թե պարզապես անվտանգության դիվերսիֆիկացիա են, այլ երկրի ռազմավարական կողմնորոշման կտրուկ փոփոխություն, որը «Մոսկվան փորձելու է կասեցնել»։ Զրույցում անդրադարձ է կատարվում Հայաստանում ռուսական ռազմաբազայի իրական «զսպող գործառույթին», Ուկրաինայում Արևմուտք-Ռուսաստան հակամարտության ընթացքին և այն քննարկումներին, թե Արևմուտքը կարող է «անվտանգային այլընտրանք դառնալ Հայաստանի համար»։
0:00 - Սկիզբ
2:18 - Հայաստանին ստիպելու են կոշտ ընտրություն կատարել ՌԴ-ի և Արևմուտքի միջև
4:17 - Ինչո՞ւ Ռուսաստանն ավելի վաղ կոշտ չէր արձագանքում
6:12 - Արևմուտքի հետ մերձեցման գործընթացը և զուգահեռները Ուկրաինայի հետ
8:09 - Չկատարված պարտավորություններ. ինչո՞ւ Հայաստանը գնաց դիվերսիֆիկացիայի
9:57 - ՌԴ-Արևմուտք հակամարտությունը. ՀՀ քայլերի հնարավոր հետևանքները
12:21 - Ռուսաստանը թուլացե՞լ է ուկրաինական պատերազմի արդյունքում
16:00 - Արևմուտքի և Ուկրաինայի նպատակն է մեծացնել էսկալացիան
19:43 - Ուկրաինական բանակի «ծանր վիճակն ու մարդուժի պակասը»
22:04 - «Սա դիվերսիֆիկացիա չէ, այլ երկրի կողմնորոշման կտրուկ փոփոխություն»
25:02 - Ինչո՞ւ Ռուսաստանը չմիջամտեց 2022-ին (Ջերմուկի և Սյունիքի դեպքերը)
28:59 - Հայ-ռուսական հարաբերություններում մինչև 2022-ն ամեն ինչ հա՞րթ էր
34:50 - Ի՞նչ կլինի, եթե ռուսական ռազմաբազան հեռանա
37:09 - Ինչո՞ւ ռուսական խաղաղապահները լքեցին Արցախը
38:21 - Ռազմաբազայի դերը. այն ոչ թե կանխում է հարձակումը, այլ երաշխավորում պատերազմի մեջ մտնելը





