Իսկապե՞ս քաղաքացիների բուժման ծախսերը կտրուկ նվազել են առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումից հետո: Որքանո՞վ են պոլիկլինիկաները դիմանում հիվանդների հոսքին, և ինչո՞ւ են մարդիկ բողոքում համավճարներից:
ՍիվիլՆեթի տաղավարում այս հարցերի շուրջ զրուցել ենք Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խարազյանի հետ:
Հարցազրույցում անդրադարձ է կատարվում 2026 թվականից մեկնարկած ապահովագրական համակարգի աշխատանքի առաջին փուլի արդյունքներին, մարզային բուժհաստատությունների խնդիրներին և համակարգի ընդլայնման հաջորդ փուլերի հեռանկարներին:
Արշալույս Մղդեսյան




