«Դիտանկյան» հերթական թողարկման ընթացքում Ժաննա Ավագյանն ու Տիգրան Գրիգորյանը քննարկում են Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում աճող լարվածությունը՝ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպման համատեքստում։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվում Մոսկվայի պահանջին առ այն, որ Հայաստանը հստակեցնի իր ընտրությունը Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության միջև, Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի ապագային, Հայաստանում ռուսական ռազմական ներկայությանը, ինչպես նաև նոր ատոմակայանի շուրջ բանակցություններին։




