Գլխավոր Լրահոս

Կաթողիկոս փոխելու նախաձեռնությունը չպետք է գա իշխանությունից. Աննա Մելիքյան

«Կառավարությունը իրավունք չունի միջամտելու եկեղեցու ներքին՝ կանոնական և կառավարման հարցերին», - ասում է իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը։

ՍիվիլՆեթի տաղավարում Աննա Մելիքյանի հետ քննարկում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ պատրաստված զեկույցը, որի հեղինակները Հայ Առաքելական եկեղեցում առկա իրավիճակը բնորոշում են որպես «ճգնաժամ» և առաջարկում դրա լուծման ուղիներ։ Որտե՞ղ է անցնում պետության և եկեղեցու հարաբերություններում միջամտության «կարմիր գիծը», և ի՞նչ է իրականում նշանակում եկեղեցու՝ պետությունից անջատ լինելն ու ինքնավարությունը։

Մելիքյանը բացատրում է՝ պետությունը կարող է և պարտավոր է գործել, երբ խոսքը հնարավոր հանցագործությունների, հարկային վերահսկողության, ֆինանսական թափանցիկության կամ այլ իրավախախտումների մասին է, սակայն Կաթողիկոսի կանոնական համապատասխանությունը, եկեղեցու ղեկավարության փոփոխությունը և ներքին կառավարման հարցերը, ըստ նրա, դուրս են կառավարության իրավասությունից։

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում