«Մենք գործ ունենք մի մեծ քարոզչական փուչիկի հետ, որով իշխանությունները փորձում են կերակրել մեր հանրությանը»,- ասում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիանա Ղահրամանյանը՝ գնահատելով Հայաստանի եվրոպական ինտեգրման վերաբերյալ իշխանությունների քաղաքականությունը։
ՍիվիլՆեթի տաղավարում պատգամավորի հետ քննարկել ենք ԵԽԽՎ-ի՝ Հայաստանի ընտրությունների վերաբերյալ բանաձևը, ընդդիմության օգտին Ռուսաստանի միջամտության մասին արձանագրումները, «Ուժեղ Հայաստանի» դիրքորոշումը Հայաստանի ԵՄ անդամակցության հարցում, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացն ու դրա երաշխիքները։ Անդրադարձել ենք նաև Հայ առաքելական եկեղեցու շուրջ իշխանությունների նախաձեռնություններին և այդ հարցով խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքները բոյկոտելու ընդդիմության որոշմանը։
Արշալույս Մղդեսյան




