Երկրորդ էպիզոդում հանդիպում ենք «Սենտիմենտալ» գինիների հիմնադիր և գինեգործ Արմեն Սիմոնյանին։ Խոսում ենք ընտանեկան ավանդույթի, բնական և սաթագույն գինիների, փորձարարության և Աղձքում՝ տան նկուղում ստեղծված գինեգործարանի մասին։
«Գինեցանկը» ՍիվիլՆեթի և Incheve-ի համատեղ նախագիծն է՝ նվիրված հայկական գինուն, գինեգործներին և ձևավորվող գինու մշակույթին։
Այս շարքի նպատակն է հանդիպել մարդկանց, ովքեր կանգնած են հայկական գինեգործության նոր վերածննդի հիմքում, այցելել նրանց խաղողի այգիներն ու գինեգործարանները և պատմել նրանց ստեղծած գինիների, գաղափարների ու ճանապարհի մասին։





