Գործընկերային բովանդակություն
«Մեր ռազմավարական նպատակը միշտ առաջինը դառնալն է», - ասում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Արամ Բարսեղյանը։ ՍիվիլՆեթի տաղավարում նա ներկայացնում է ընկերության զարգացման տեսլականն ու առաջնահերթությունները, 5G ցանցի ընդլայնման ծրագրերը և Հայաստանի՝ որպես ինտերնետի տարածաշրջանային տարանցիկ հանգույցի դերը։
Ինչպե՞ս է Team-ն ապահովում Firebird-ի արհեստական բանականության կենտրոնի գերհուսալի ինտերնետ կապը, ի՞նչ տեխնոլոգիական լուծումներ է կիրառել COP17-ի համաժողովի համար, և ինչո՞ւ է հեռահաղորդակցության ընկերությունը ներդրումներ անում արևային էներգետիկայի ու էլեկտրամոբիլների լիցքավորման ենթակառուցվածքներում։ Զրույցը ծավալվում է նաև բիզնեսի նոր ուղղությունների, մրցակցության և այն մասին, թե ինչ է խոստանում Team-ի նոր գլխավոր տնօրենը բաժանորդներին։





