Գլխավոր Լրահոս

MiiPC մինի համակարգիչը կհետևի ինտերնետում երեխաների գործողություններին

Կրեատիվ նախագծերի ֆինանսավորմամբ զբաղվող ամերիկյան Kickstarter ընկերությունը սկսել է նոր` MiiPC մինի համակարգչի արտադրության համար միջոցների հավաքագրման աշխատանքը: Ինչպես հաղորդում է Engadget-ը, այն հնարավորություն կտա ծնողներին հետևել իրենց երեխաների` ինտերնետում ունեցած ակտիվությանը և սահմանափակել այդ ժամանակահատվածը:

Ամերիկյան ZeroDesktop ընկերությունը, որը կվաճառի այս սարքավորումը $89-ով, մտադիր էր մինչ մայիսի 9-ը $50 հազ. հավաքագրել, սակայն նախագծի հրապարակումից մի քանի ժամ անց ծրագրային ապահովման մասնագետներն արդեն հավաքագրել էին գումարի կեսը, իսկ մի քանի օր անց` ամբողջ գումարը: Այս մտահղացումը, ընդհանուր առմամբ, ողջունել է 310 մարդ:

Նշենք, որ MiiPC մինի համակարգիչն աշխատում է Android 4.2 օպերացիոն համակարգով: Սարքավորումը խաղեր խաղալու, երաժշտություն լսելու, տեսանյութեր դիտելու և կայքերից օգտվելու հնարավորություն է տալիս: Այն ունի 1,2 ԳՀց հաճախականությամբ պրոցեսոր, 4 Գբ հիշողության կուտակման սարք, USB, Ethernet, Bluetooth (4.0), Wi-Fi և HDMI, որի օգնությամբ այն հնարավոր կլինի միացնել մոնիտորին կամ հեռուստացույցին:

Հատկանշական է, որ ընտանիքի յուրաքանչյուր անդամ կարող է համակարգչում սեփական օգտահաշիվը ունենալ: iOS և Android սմարթֆոնների համար նախատեսված հատուկ բջջային ծրագրի միջոցով ծնողները կարող են հետևել, թե երեխան ինչ կայքեր է այցելում տվյալ պահին և սահմանափակումներ դնել նրա գործողություններում:

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում