Երեկ Լեհաստանում ավարտվել է Վոլեյբոլի աշխարհի առաջնությունը։ Պատմության մեջ երկրորդ անգամ աշխարհի չեմպիոն է դարձել առաջնությունն ընդունած Լեհաստանի ազգային հավաքականը։ Եզրափակչում լեհերը 3։1 (18։25, 25։22, 25։23, 25։22) հաշվով առավելության են հասել Բրազիլիայի նկատմամբ։
Լեհերը առաջին չեմպիոնական տիտղոսը նվաճել էին 1974 թվականին։ 1976 թվականին նրանք դարձել են օլիմպիական չեմպիոն, 2009 թվականին՝ Եվրոպայի չեմպիոն, իսկ 2012 թվականին հաղթել են Համաշխարհային լիգան։ Այս առաջնությունում բրոնզե մեդալները նվաճել են գերմանացիները։
Առաջնության ամենաարդյունավետ վոլեյբոլիստ է ճանաչվել լեհ Մարիուշ Վլյազլին։
Հրապարակվել է նաև առաջնության խորհրդանշական հավաքականը, որում տեղ են գտել գերմանացի Լուկաս Կամպայի, ֆրանսիացի Ժենյա Գրեբեննիկովի, բրազիլացի Մուրիլյոյի ու Լուկարելիի, գերմանացի Մարկում Բյոմեի, լեհ Կարլո Կլոսի անունները։
Civilnet




