Երեկ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է իր կարիերայի 400-րդ և 401-րդ գոլերի հեղինակը, իսկ նրա թիմն Իսպանիայի առաջնությունում 6։0 հաշվով հաղթել է «Գրանադային»։
Արգենտինացին խաղից հետո ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել երկրպագուներից նոր ձեռքբերման շնորհավորանքների համար։ «Երբեք չէի կարող պատկերացնել, որ նման բարձունքի կհասնեմ կարիերայումս։ Շնորհակալություն բոլորին «Բարսելոնայում» և Արգենտինայի հավաքականում 400-րդ գոլի շնորհավորանքների համար։ Ես կշարունակեմ քրտնաջան աշխատել, որպեսզի հասնեմ նոր բարձունքների։ Բոլորիդ ամուր գրկում եմ», - գրել է Մեսսին։
Այս մրցաշրջանում Լիոնել Մեսսին դարձել է 5 գոլի և գոլային 7 փոխանցման հեղինակ։
Civilnet




