Ուրուգվայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալվարո Ռեկոբան, ով հանդես է գալիս «Նասիոնալ» թիմում, կրկին գոլ է խփել անկյունային նշանակետից։ Այս մասին հաղորդում է իսպանական El Mundo Deportivo-ն։ Այս անգամ նրա դիպուկ հարվածի «զոհն» է դարձել Ուրուգվայի առաջնությունում ահնդես եկող «Ուանդերերս» թիմը (2։0)։
Սա Ռեկոբայի 5-րդ նման գոլն է կարիերայում։
Հիշեցնենք, որ Ռեկոբան ժամանակին հանդես է եկել իտալական այնպիսի թիմերում, ինչպիսիք են «Վենեցիան», «Տորինոն», իսկ Միլանի «Ինտերի» կազմում ուրուգվայցին անցկացրել է 200 հանդիպում։
Civilnet




