Կառավարության հուլիսի 13-ի նիստում արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնեց, որ գերատեսչությունը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ «Զուգահեռ կապի մեջ ենք նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և անդամ պետությունների հետ»,- ասաց Մնացականյանը՝ նշելով, որ թափանցիկորեն տեղեկացնում են ընթացքի մասին։
Civilnet




