Գլխավոր Լրահոս

Արտաքին գործոնը Բելառուսի հետընտրական զարգացումներում

Արտաքին գործոնը Բելառուսի հետընտրական զարգացումներում 2020 թ. օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրությունները և դրան հաջորդած ներքաղաքական ճգնաժամը շարունակում է գտնվել ինչպես ԶԼՄ-ների, այնպես էլ փորձագետների ուշադրության կենտրոնում։ Հնչում են տարբեր տեսակետներ արտաքին ուժերի ներգրավման չափի և մտադրությունների մասին։ Վերլուծաբանների մի մասը գտնում է, որ հետընտրական զանգվածային ցույցերը կազմակերպել է Ռուսաստանը, որի հիմնական նպատակը Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին իշխանությունից հեռացնելն է։ Մյուս մասն էլ համարում է, որ արևմտյան որոշ պետություններ, առաջին հերթին Լեհաստանը և բալթյան հանրապետությունները հետխորհրդային տարածաշրջանում հերթական «գունավոր հեղափոխությունն են» կազմակերպել, որի նպատակը Բելառուսում հակառուսական ուժերին իշխանության բերելն ու Բելառուսը Ռուսաստանի ազդեցության գոտուց հանելն է։ «Խաչմերուկ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում քաղաքագետ Բենիամին  Պողոսյանը վերլուծում է Բելառուսի հետընտրական զարգացումները և խնդիրը քննարկում Մինսկում գործող Ռազմավարական և արտաքին քաղաքականության հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արսենի Սիվիցկու հետ;

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում