Գլխավոր Լրահոս

Ինչ է կատարվում Արցախում․ զրույց Թևան Պողոսյանի հետ

Սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ծավալվող ռազմական գործողություններն էական փոփոխություններ են բերել Հարավային Կովկասի անվտանգության դինամիկայում։ Ակնհայտ է, որ տեղի է ունենում տարածաշրջանում Թուրքիայի ակտիվ ներգրավում, որը չի կարող չանհանգստացնել Ռուսաստանին և Իրանին։ Միևնույն ժամանակ, Հարավային Կովկասում շարունակում են շահեր ունենալ նաև ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն։ Չնայած նախագահ Էրդողանի հետ ունեցած տարաձայնություններին, Արևմուտքը կարծես թե այնքան էլ հակված չէ լուրջ քայլեր ձեռնարկել Թուրքիայի աստիճանական հզորացումը կանխելու ուղղությամբ։ Այս պայմաններում ռազմական գործողությունների դադարեցման հիմնական լծակները գտնվում են Ռուսաստանի ձեռքում։   

«Խաչմերուկ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում քաղաքագետ Բենիամին Պողոսյանը վերլուծում է արցախյան հակամարտությունում ստեղծված իրավիճակը և  խնդիրը քննարկում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Թևան Պողոսյանի հետ։

War in Karabakh in the context of regional developments

The war launched against Nagorno Karabakh Republic has brought about significant changes in the regional security dynamics. We see active involvement of Turkey in the region, which definitely concerns both Russia and Iran. Meanwhile, the US, NATO and EU continue their presence in South Caucasus. However, despite several disagreements with President Erdogan, Western powers are not inclined to make serious steps against Turkey. In current circumstances, Russia holds key leverages to stop the hostilities.

In the new episode of “Crossroad” Benyamin Poghosyan discusses these issues with the Director of the International Center for Human Development Tevan Poghosyan.

CivilNet thanks the Friedrich-Ebert-Stiftung (FES) for their cooperation and support.

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում