Երեկ երեկոյան լուրեր են տարածվել, որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ազատվել է իր պաշտոնից, և Սերժ Սարգսյանի հրահանգով նոր ոստիկանապետ է նշանակվել Վլադիմիր Գասպարյանը: Այս նորությունը, սակայն, դեռևս պաշտոնապես չի հաստատվել:
«Ռոբշին» ՍՊԸ դադարեցրել է շինարարական աշխատանքները Թռչկանի ջրվեժի տարածքում: «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնմության ակտիվիստները պահանջում են բնապահպանության նախարարությանը զրկել ընկերությանը լիցենզիայից: Մտավախություն կա, որ որոշ ժամանակ անց, շինարարական աշխատանքները կվերսկսվեն:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտատարել է, որ չի պատրաստվում դուրս գալ կոալիցիայից: Կուսակցությունը ձգտելու է պահպանել իր ներկայությունը խորհրդրանում և կշարունակի սատարել ՀՀԿ-ին:

Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ի քաղաքապետի թեկնածուն 2 ամսով կալանավորվեց

Կառավարությունը 42 մլն դրամ կուղղի վարչապետի աշխատակազմի պարգևավճարներին, 40 մլն՝ գործուղումներին

«Էս մարդուն ասել են՝ տանկ քշիր, քշել է». Լելե Թեփեի գործով հարցաքննվեց տանկիստը

Ալիևը կմեկնի՞ Անկարա. թուրք-ադրբեջանական լարվածությունը խորանում է

Երեկվա անտեսվածները
Civilnet