Գլխավոր Լրահոս

Նոյեմբեր 7, Բարի լույս

Այսօր տեղի կունենա Զվարթնոց Միջազգային օդանավակայանի նոր համալիրի մեկնման սրահի բացումը: Այսպիսով ավարտվում է օդանավակայանի վերանորոգումը, որը տեղի ունեցավ երեք փուլով: Նախ վերանորոգվեցին հիմնական ենթակառուցվածքները: Երկրորդ փուլում կառուցվեց ստերիլ մասնաշենքը, իսկ երրորդ փուլում՝ ուղևորային նոր համալիրը:

Թուրքական Միլիեթը գրում է, որ Թուրքիան կդիմի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) Հայաստանի Մեծամորի ատոմակայանը փակելու պահանջով: Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը հայտարարել է, որ իրենք դեմ են հին ատոմակայանները գործածության մեջ թողնելուն:

Հայպետհիդրոմետից զգուշացնում են, որ օդի ջերմաստիճանը այսօր արևելյան շրջաններում կսկսի նվազել 13-15, իսկ մյուս շրջաններում՝ 6-8 աստիճանով: Երևանում այս երեկո հնարավոր է թույլ ձյուն:

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում