Գլխավոր Լրահոս

Նոյեմբեր 17, ըստ կայքերի

>haynews.am-ը գրում է, որ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն հանդիպել է Լիբանանի քաղաքական առաջնորդների հետ, որպեսզի քննարկի հայերի վիճակը Սիրիայում, որտեղ դրությունը խիստ անկայուն է: Կաթողիկոսը նշել է, որ Սիրիան առաջին երկիրն էր, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ ընդունեց հայ ներգաղթյալներին: Կիլիկիո Կաթողիկոսը կոչ է արել սիրիահայերին չտրվել հակասական ուժերի ճնշմանը և միախմբվել հայկական եկեղեցու շուրջ` խուսափելով հապճեպ հայտարարություններից:panarmenian.net-ը ներկայացրել է «Հայկակակ ժամանակ» թերթի հրապարակումներից մեկը, որտեղ գրված է, որ այսօր երեկոյան տեղի է ունենալու Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի և խորհրդի նիստ, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է Տավուշի հանրապետական մարզպետ Արմեն Ղուլարյանի պաշտոնանկության հարցը: Թերթը նշում է նաև, որ այլ հրաժարականների մասին հայտարարությունները չեն բացառվում:#c0c0c0;">panorama.am-ը վկայակոչելով Gazeta.ru-ն գրում է, որ ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը, մեկնաբանելով ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի Կրեմլ վերադառնալու ծրագրերը, անվանել է ծաղրանք ընտրական գործընթացի հանդեպ, ինչը Ռուսաստանում կարող է հրահրել զգալի հուզումների: Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է նախկին պետքարտուղարը վերաբերվում Պուտինի՝ նախագահական ընտրություններին կրկին առաջադրվելու գաղափարին, Ռայսը ասել է, որ դա ցավալի է:/>armenpress.am-ը գրում է, որ նոյեմբերի 14-21-ը դիտվում է Լեոնիդների ասուպային հոսքը, որն իր առավելագույն փուլին կհասնի նոյեմբերի 17-18-ի գիշերը և կշարունակվի մինչև վաղ առավոտ: Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը տեղեկացրել է, որ այդ փուլում մեկ ժամում հնարավոր կլինի դիտել ավելի քան 20 ասուպ:tert.am-ը գրում է , որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապահովագրվել է կոկորդիլոսների հարձակումներից: Այս արտասովոր նախաձեռնությունը կապված է ԱՄՆ առաջնորդի Ավստրալիա կատարելիք այցի հետ: Եթե այդ երկրի տարածքում ԱՄՆ նախագահն ենթարկվի գիշատիչի հարձակման, նրան կփոխհատուցվի 50.000 դոլար ապահովագրական վճար:

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում