haynwes.am-ը գրում է, որ Հայաստանի քրդական համայնքի խորհրդի նախագահ Կնյազ Հասանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, թե համայնքում հոռետեսական տրամադրություն է, ոգեւորություն չկա, չեն հավատում Էրդողանի խոսքերին, հուսադրող ոչինչ չեն տեսնում:1.in.am-ը, վկայակոչելով News Georgia-ն, գրում է, որ Հայաստան մեկնող մոտ 80 մեծածավալ բեռնատարներ կուտակվել են ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետում։ Այս մասին հայտարարել է Հյուսիսային Օսիայում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամլո ծառայությունը։ report.am-ը գրում է, որ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը «Եդինայա Ռոսիա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարների հետ հանդիպմանը փորձել է բացատրել, թե ինչու կուսակցությունը պետք է ձգտի առավելագույն արդյունքների` դեկտեմբերի 4-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ panarmenian.net-ը գրում է, որ Հայաստանում առաջին անգամ կայացած «Մարդամեջ» սոցիալական նորարարության ճամբարի նախագծերից էր Գայանե Միրզոյանի հեղինակած ԹաղԻնֆո լուրեր պորտալը։ Այն իրենից ներկայացնում է քաղաքացիական լրագրության յուրօրինակ գործիք։ />haynews.am-ը գրում է, որ թուրքական մամուլը նորից լարվել է. Time ամսագիրը քվեարկություն է հայտարարել` որոշելու «տարվա մարդուն»: Ցուցակում է նաև Թուրքիայի վարչապետ էրդողանը: Էրդողանի տարվա մարդ լինելուն «այո» են ասել 22 հազար հոգի: Այս ցուցանիշով Էրդողանը զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը:

Թաղապետի եղբոր ընտանիքի հողամասը. ջրատար, շինթույլտվություններ և քրեական վարույթ

«Ստացել ենք Հայաստանի անհրաժեշտ հավաստիացումները». Իրանի ԱԳՆ-ն՝ TRIPP-ի մասին

Բայրամովն արձագանքել է ՀՀ նոր Սահմանադրության նախագծի հրապարակմանը

Թուրքիան շարունակում է իրանական գազի ներկրումը՝ չնայած պայմանագրի ժամկետի ավարտին

Ինչ է փոխվում նոր սահմանադրության նախագծով

Նոր Սահմանադրության նախագիծը թույլ է տալիս զրկել քաղաքացիությունից
Civilnet