lragir.am-ի խմբագրականն այսօր նվիրված է նախագահ Սերժ Սարգսյանի ճեպազրույցին: Ըստ հեղինակի` Սերժ Սարգսյանն անդրադարձել է միայն ընտրությունների արդարությունն ապահովող անհրաժեշտ պայմանների շարադրանքով նամակին, որն իրեն էր հղել Րաֆֆի Հովհաննիսյանը:armenpress.am-ը գրում է, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ Արեւմուտքի նոր պատժամիջոցները կբարդացնեն Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին վերադառնալը: Ահմեդինեժադը խոսել է նաև երկակի ստանդարտներ կիրառելու մասին: haynews.am-ը տեղեկացնում է, որ այսօր առավոտյան ադրբեջանական «Azerbaijan Black Hats Team» հաքերների խումբը կոտրել է հայկական www.verjinlurer.am կայքէջը: Այս պահին կայքէջի բնականոն աշխատանքն արդեն վերականգնված է:news.am-ը գրում է, որ, Եգիպտոսի մայրաքաղաքում տեղի ունեցած Արաբական երկրների լիգայի համաժողովի ընթացքում Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի թիկնապահների հետ միջադեպ է գրանցվել: Անհայտ պատճառներով, ծեծվել են նրա թիկնապահները:

Թաղապետի եղբոր ընտանիքի հողամասը. ջրատար, շինթույլտվություններ և քրեական վարույթ

«Ստացել ենք Հայաստանի անհրաժեշտ հավաստիացումները». Իրանի ԱԳՆ-ն՝ TRIPP-ի մասին

Բայրամովն արձագանքել է ՀՀ նոր Սահմանադրության նախագծի հրապարակմանը

Թուրքիան շարունակում է իրանական գազի ներկրումը՝ չնայած պայմանագրի ժամկետի ավարտին

Ինչ է փոխվում նոր սահմանադրության նախագծով

Նոր Սահմանադրության նախագիծը թույլ է տալիս զրկել քաղաքացիությունից
Civilnet