Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը, որն ունի հայկական արմատներ, ընտանիքի հետ տոներն անցկացնում է Հայաստանում։ SoftConstruct ընկերության հետ համատեղ նախաձեռնության շրջանակում արցախցի երեխաների համար կազմակերպվել էր միջոցառում, որի ավարտին հարյուրից ավելի արցախցիներ նվեր ստացան պլանշետներ՝ դյուրացնելու հեռավար կրթության կազմակերպումը։ Ջորկաեֆների ընտանիքն Արցախում պատերազմի ժամանակ և մինչ օրս տարբեր նախաձեռնություններ է իրականացնում տեղի ընկերությունների, սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի և Ֆրանսիայի հայկական համայնքների հետ համատեղ՝ պատերազմից տուժած արցախցիներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։

Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում

PROFAL-ը գործարկել է տարածաշրջանի ամենամեծ ճարտարապետական ապակու մշակման գործարանը

Լատվիան չի արգելել հայկական թեյի ներմուծումը՝ վրիպակ է եղել

Մշակոյթը՝ դիմադրութեան միջոց. «Ճակատաբաց»՝ Զաքար Քէշիշեանին հետ

Ամուլսարի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա «շատ-շատ փոքր է»․ նախարար

Զելենսկին մտադիր է առաջադրվել, եթե ընտրություններն անցկացվեն պատերազմի ընթացքում
Civilnet