«Հանուն Հադրութի» նախաձեռնությունը հասարակական կազմակերպության վերածելու նպատակով հադրութցիները հավաքվել են՝ խոսելու ոչ միայն Հադրութի, այլև Արցախի մյուս շրջանները վերադարձնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մասին։ Ժողովի նպատակն է՝ համախմբել բոլոր այն կազմակերպությունները և խմբերը, որոնք քիչ թե շատ նույն գործունեությամբ են զբաղված՝ Քաշաթաղի, Շահումյանի շրջաններից գաղթած մարդիկ, ինչպես նաև ավելի քան երեսուն տարի առաջ Ադրբեջանից եկած հայեր։
Տեղադրություն
Civilnet



