Գլխավոր Լրահոս

Պատերազմում պարտվել ենք ղեկավարման բացակայության պատճառով․ զրույց պահեստազորի սպայի հետ

«ՑՕՐ»-ի (Центральный оборонительный район) հրետանային դիվիզիոնը 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 12-ին, Հադրութի շրջանում կորուստներ է կրել։ Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության նախագահ, պահեստազորի սպա, հրետանավոր Արմեն Ասրյանը ուսումնասիրել է դեպքի հանգամանքները։ Նրա որդին՝ Արթուր Ասրյանը, նույնպես զոհվել է այդ օրը։ 

Փոխգնդապետ Ասրյանն ասում է, որ այդ ամենը տեղի է ունեցել բացարձակապես սխալ հրամանների պատճառով, որոնք արձակվում էին խորացված հրամանատարական կետից։ Այդ իսկ պատճառով զոհված զինծառայողների  ծնողները արդար քննություն են պահանջում։

Մեկ տարվա անհայտությունից հետո դիվիզիոնի 11 հրետանավորի աճյունները Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել, նրանց հոգեհանգստի արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 2-ին։ 

Հոկտեմբերի 12-ին դիվիզիոնի կազմից զոհվել է 20 զինծառայող, այդ թվում՝ զորամասի հրետանու պետ Նորայր Հայրապետյանը։ Իսկ մեկ զինծառայող դեռ  անհայտ կորած է համարվում։ 

0:00 - Սկիզբ

1:25 Որտեղ էր դիվիզիոնը պատերազմի առաջին օրերին

3:05 Վազգենաշենում դիվիզիոնը կորուստներ չի կրել, քանի որ այնտեղ հզոր կրակային դիրքեր կային

3:44 Դիվիզիոնի առջև խնդիր է դրվում տեղափոխվել Հադրութի շրջան

4:57 Ո՛չ դիվիզիոնի հրամանատարը, ո՛չ էլ զորամասի հրետանու պետը չգիտեին, որ անցնում են 18-րդ դիվիզիայի ենթակայության տակ

7:17 Դիվիզիոնին նաև ընդգրկել են հայտնի հակահարվածի գործողոթյուններին, հակահարվածի վերաբերյալ իրավական գանահատական պիտի տրվի

11:19 Դիվիզիոնը նորից տեղափոխվում է Ջրաշխարհի կրակային դիրք

12:24 Դիվիզիոնը Ջրաշխարհից տեղափոխվում է Ջուվարլու տեղամաս
14:21 Դիվիզիոնի երրորդ մարտկոցը շարքից դուրս է գալիս

15:33 Կրկին տեղափոխվում են Ջրաշխարհ

20:38 Դիվիզիոնը կրկին տեղափոխվում է Ջուվարլու, այս անգամ երկու մարտկոցով

20:55 Հոկտեմբերի 12-ին դիվիզիոնի դիտակետից նկատում են զինված ստորաբաժանման շարժ 

23:56 Դիվիզիայի հրամանները ավելի՞ ադեկվատ կլինեին, քան բունկերից տրված հրամանները 

29:50 Ինչի՞ց են եզրակացրել, որ մոտեցող ստորաբաժանումը մերոնք են

31: 32 Քննությունը ո՞ր փուլում է

35:45 Պատերազմում պարտվել ենք ղեկավարման բացակայության պատճառով, պատերազմի դինամիկան շատ բարձր էր

40:03 Կոլեգիալ որոշում չի լինում. հարավային ուղղությմաբ հակահարվածի մասին

41:09 Հարավի համար պատասխանատու էին ՊՆ-ի զինված ուժերը, ոչ թե ՊԲ-ն

44:19 Հուսով եմ՝ ազգը կինքնամաքրվի

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում