Սեպտեմբերի 19-20-ի մեկօրյա պատերազմի արդյունքում, երբ հայտարարվեց Արցախի բանակի և պետական ինստիտուտների կազմալուծման մասին, քաղաքացիները զանգվածաբար սկսեցին հավաքվել Ստեփանակերտում, որտեղից սկսվում էր գաղթի անվերջ թվացող ճանապարհը դեպի #Կոռնիձոր՝ Հայաստան։
ՍիվիլՆեթի արցախյան թիմը՝ Հայկ Ղազարյանը, Հասմիկ Խաչատրյանը, Սիրանուշ Ադամյանը և Անի Բալայանը, հարյուր հազարից ավելի արցախցիների թվում լքել են պապենական օջախները։ Նրանք հասցրել են տեսախցիկով և հեռախոսներով նկարահանել Արցախի վերջին մղձավանջային պատկերները։
Civilnet




