Յոթ տարուց Ադրբեջանի նավթային հիմնական՝ Ազերի-Չիրագ-Գյունեշլի (ԱՉԳ) հանքը դատարկվելու է, ինչն էլ կարող է Հայաստանի հետ նոր պատերազմի պատճառ դառնալ․ ՍիվիլՆեթի հետ զրույցում նշում է տնտեսագետ, հետազոտող Վահրամ Ռևազյանը։ Նա ուսումնասիրել է Ադրբեջանի նավթի և բնական գազի արդյունաբերությունը՝ դիտարկելով նավթային ռեսուրսների սպառման հետևանքներն Ադրբեջանի տնտեսության համար և դրանից բխող ազդեցությունն արտաքին քաղաքականության, մասնավորապես, հայ-ադրբեջանական կոնֆլիկտի վրա։
Վահրամ Ռևազյանի հետազոտությունը՝ «Ադրբեջանի հեռանկարները սպառվող նավթային ռեսուրսների պայմաններում» վերնագրով, հասանելի է այս հղմամբ։
Civilnet




