Կանայք՝ Հայաստանի Առաջին հանրապետությունում
Հայաստանում կանայք ընտրելու և ընտրվելու իրավունք ունեցել են Առաջին հանրապետության ժամանակներից։
1919-ի մարտին կայացան խորհրդարանական առաջին ընտրությունները։ 80 տեղանոց խորհրդարանում 3 կին ընտրվեց՝ ՀՅԴ-ից։
Կատարինե Զալյան-Մանուկյանն Առաջին հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանի կինն էր։
Նա պատգամավոր է ընտրվել ամուսնու մահից երկու ամիս անց։
Կատարինեն բժշկուհի էր, նվիրվել է որբերի և գաղթականների օգնության գործին։
Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանը գրող էր։
Ստեղծագործել է Էտնա կեղծանունով։
Հայաստանի Հանրապետության անկումից հետո շատերի պես բռնել է գաղթի ճամփան։
Վարվառա (Վարյան) Սահակյանը Հայաստանի առաջին խորհրդարանի նախագահ Ավետիք Սահակյանի կինն էր։
Ընդգրկվել է կրթական ծրագրերում։ Հայաստանի խորհրդայնացումից հետո ամուսինը բանտարկվել է։
Խորհրդարանից զատ՝ Դիանա Աբգարը առաջին կին դիվանագետներից էր աշխարհում։ 1920-ին նշանակվել է հյուպատոս Ճապոնիայում։
Առաջին աշխարհամարտի նախօրեին և ժամանակ նա դասախոսել և աշխատակցել է The Japan Gazette անգլալեզու թերթին։
Թղթակցել է նաև The Times-ին, Le Figaro-ին։
Civilnet




