Վերջին օրերին կառավարության և Տաշիր ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի հարաբերությունները կտրուկ լարվել են:
Հակասությունները սրվեցին այն բանից հետո, երբ Կարապետյանը հունիսի 17-ին քննադատեց Հայաստանի իշխանություններին եկեղեցու դեմ սկսած արշավի համար։
Հայտարարությանը կոշտ արձագանքեց վարչապետը, որից հետո Կարապետյանի երևանյան առանձնատանը իրավապահները օպերատիվ գործողություններ սկսեցին:
Հունիսի 18-ին՝ ժամը 02:40-ի սահմաններում, Սամվել Կարապետյանը փոխոստիկանապետի ուղեկցությամբ գնացել է ոստիկանություն։
Իր առանձնատնից դուրս գալիս նա վերահաստատել է, որ կանգնած է եկեղեցու կողքին ու հավելել. «Ինչքան էլ փորձեն սևացնել, թքած ունեմ իրանց վրա էլ, իրանց Էլեկտրական ցանցի վրա էլ»։
Արձագանքելով Կարապետյանի խոսքերին՝ Փաշինյանը գրառում արեց ՀԷՑ-ի ազգայնացման անհրաժեշտության մասին. «Կարծում եմ՝ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։
Կարապետյանը հայտարարել է, որ չի հրաժարվի իր սկզբունքներից ու արժեքներից։
Հունիսի 18-ի առավոտյան, հայտնի դարձավ, որ վարչապետի որոշմամբ պաշտոնից ազատվել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։
Հրապարակումների համաձայն՝ ԱԱԾ-ն չի միացել ոստիկանության գործողություններին, ինչը և դարձել է Աբազյանի պաշտոնանկության պատճառը։

Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով

Թրամփը կարևորում է Ռուսաստանի մասնակցությունը G20-ի բանակցություններին․ Ռուբիո

Անկարգությունները Եվրոպայում և IMEC միջանցքը. ի՞նչ դեր կարող է ունենալ Չինաստանը

Նոր կենսաչափական անձնագրերի համար ավելի քան 1300 այց է ամրագրվել․ ՆԳ նախարար

Ֆրանսիայում ու Գերմանիայում բողոքի ցույցեր են անցկացվել․ բախումներ են եղել

Լեհաստանի նախագահը վարչապետին մեղադրել է Սահմանադրական դատարանը զավթելու փորձի մեջ
Civilnet