«Խաղաղության խաչմերուկը» Արևմուտքի ներգրավմամբ վերածվում է «պատերազմի խաչմերուկի», որը կարող է տարածաշրջանը ներքաշել մեծ բախման մեջ. ասում է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում նա պնդում է` Հայաստանն ինքնուրույն պետք է վերահսկի իր ճանապարհներն ու երկաթուղիները՝ «չընկնելով մի աշխարհաքաղաքական կենտրոնի գրկից մյուսի գիրկը»: Բաբայանն անդրադառնում է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին և նշում «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի հետ համատեղ մասնակցության ծրագրերի մասին՝ ասելով. «Պատրաստ եմ օգնել Վանեցյանին, որ կայանա որպես քաղաքական գործիչ»:
0:00 - Սկիզբ
0:34 - Խաղաղությո՞ւն, թե՞ զինադադար. Բաբայանի գնահատականը
1:05 - Ճանապարհները Հայաստանի զարգացման բանալին են
2:05 - «Կոպիտ սխալ է». արտաքին ուժերի վտանգը ենթակառուցվածքների համար
3:00 - «Սա խաղաղության խաչմերուկ չէ, պատերազմի խաչմերուկ է»
4:05 - Ռուսաստանն ու Իրանը թույլ են, բայց ժամանակավորապես
5:02 - Ինչո՞ւ Ռուսաստանը 25 տարում չի վերականգնել ՀՀ երկաթուղին
7:32 - «Մի գրկից մյուսի գիրկը մի՛ ընկեք». երկկողմանի հարաբերությունների մասին
08:32 - 44-օրյա պատերազմի ու արտաքին ուժերի մասին
9:32 - «Չեմ տեսնում որևիցե բարեփոխում բանակում»
11:37 - «Խելք չունենալուց». ինչո՞ւ ենք սխալ զենքեր գնում
14:07 - «Դուք առնում եք հնացող զենքեր, որոնք 3 տարուց մետալալոմ են լինելու»
15:45 - Ի՞նչ դասեր պետք է քաղի Հայաստանն Ուկրաինայի պատերազմից
18:15 - Պատերազմում հաղթելու բանալին՝ տակտիկան փոխելն է
18:45 - Ինչպե՞ս խորամանկությամբ ազատագրվեց Քարվաճառը 93-ին
21:17 - Ռուսական օգնությա՞ն մասին. «92-ին երկու ուղղաթիռ եկավ, խփվեց, վերջ»
24:17 - Ո՞վ 94-ին կանգնեցրեց հաղթանակը. Տեր-Պետրոսյանի իշխանության «վիժեցրած» փաստաթուղթը
27:18 - «200-300 զոհ տալով՝ Միրբաշիրը կվերցնեինք ու խաղաղությունը կգրանցվեր»
29:18 - Քաղաքական ծրագրեր. ինչո՞ւ է համագործակցում Արթուր Վանեցյանի հետ
31:21 - Վարչապետի թեկնածուն կարո՞ղ է լինել Վանեցյանը
34:21 - Վանեցյանի «Крым наш»-ի մասին. «Երիտասարդ է, կարող է սխալվել»
34:51 - Ինչո՞ւ եք պարտվում ընտրություններում՝ չնայած մեծ ճանաչմանը
39:52 - «Դուք 2000 տարի հետ եք գնացել, քյոխա եք ընտրում». ընտրական համակարգի մասին
Civilnet




