«Իշխանությունը 2019 թվականից գիտեր մոտալուտ պատերազմի մասին». ասում է ընդդիամդիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում։ Նա նշում է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող զեկույցը ոչ թե պարզապես արխիվացվեց, այլ նպատակային թաքցվեց՝ քողարկելու իշխանության «հանցավոր անգործությունը»։ Աբրահամյանը վստահ է, որ զեկույցը գրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նարատիվներով՝ սեփական պատասխանատվությունից խուսափելու համար։ Այս ֆոնին, ըստ նրա, վարչապետի իմպիչմենտի գործընթացը ձախողված չէ, այլ վերածվել է իշխանությանը մշտական լարվածության մեջ պահելու և ընդդիմադիր դաշտը համախմբելու մարտավարական պայքարի։
0:00 - Ինչո՞ւ «արխիվացվեց» 44-օրյա պատերազմի զեկույցը
2:30 - Զեկույցը՝ իշխանության մեղքը թաքցնելու գործիք
04:50 - «Կարծես զեկույցը գրել է անձամբ Փաշինյանը»
06:20 - «Իշխանությունը 2019-ից գիտեր պատերազմի մասին»
09:08 - Հետախուզությունը տվյալներ է հայտնել պատերազմից 2 օր առաջ
14:11 - Ո՞վ հրահրեց պատերազմը․ Տավուշի դեպքերի մասին
17:44 - Իմպիչմենտը ձախողվե՞լ է. Աբրահամյանը համամիտ չէ
21:52 - Չորս պատգամավորի առեղծվածը. ինչո՞ւ չեն միանում իմպիչմենտին
25:57 - Իմպիչմենտը նախընտրական քա՞յլ է, թե՞ իրական պայքար
31:29 - Ի՞նչ է սպասվում խաղաղության պայմանագրին իշխանափոխությունից հետո
Civilnet




