Ինչպե՞ս վերջ տալ անձնիշխանությանը և վերականգնել ինստիտուտները։ 2026-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում խոսում է քաղաքականություն մտնելու իր շարժառիթների, անվտանգության ապահովման և Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման վերաբերյալ իր պատկերացումների մասին:
0:00 - Ինչո՞ւ Արման Թաթոյանը հենց հիմա մտավ քաղաքականություն
2:30 - «Աշխատանքդ արդյունք չի տալիս, երբ պատճառները քաղաքական են»
4:00 - «Խնդիրները երկու-երեք տարվա չեն, այլ համակարգային են»
6:00 - «Պետք է կենտրոնանալ՝ ինչպես լուծել հարցերը, ոչ թե՝ ով»
8:00 - «Չենք ատելու նախորդ նախագահներին». բաց ափի կոնցեպցիան
10:09 – «Հայաստանում հաստատված է անձնիշխանություն և կուսակցապետություն»
12:39 - 2015-ի Սահմանադրության և կառավարման համակարգի արատների մասին
15:11 - Ինչո՞ւ խորհրդարանը չի վերահսկում կառավարությանը
18:41 - Ինչպես հակակշռել իշխող ուժին. նախագահի լիազորությունները պետք է ընդլայնվեն
22:25 - Ի՞նչ դիրքորոշում ուներ Թաթոյանը 2015-ին Սահմանադրության փոփոխության վերաբերյալ
25:14 - Թաթոյանը գնահատական չի տալիս 2018-ին Սերժ Սարգսյանի` իշխանության ղեկին մնալու փորձին
29:26 - Օլիգարխիայի, բիզնեսի և Սամվել Կարապետյանի քաղաքական հայտի մասին
34:53 - Հնարավո՞ր է կոալիցիա Սամվել Կարապետյանի ուժի հետ
39:23 - Խաղաղության գործընթացի և Վաշինգտոնյան փաթեթի մասին
45:05 - «Զանգերով երկիր չեն կառավարում». Թաթոյանի արտաքին քաղաքական տեսլականը
51:53 - «Կարմիր գիծը Հայաստանի ինքնիշխանությունն է»
Civilnet




