Գլխավոր Լրահոս

Էլմար Մամեդյարովը՝ Ադրբեջանում հետապնդումների նոր թիրա՞խ 

Ադրբեջանի երկարամյա պետական գործիչ, գորշ կարդինալ Ռամիզ Մեհդիևի կալանքից հետո որս է սկսվել նրա ենթադրյալ շրջապատի նկատմամբ, սակայն դեռևս քարոզչական մակարդակում։ Լրատվամիջոցները տալիս են նախկին պաշտոնյաների անուններ՝ օրակարգում պահելով նրանց հնարավոր ձերբակալության հարցը։

Ամենակարկառուն դեմքերից մեկը նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովն է։ Վերջինս հերքել է իր կապը Մեհդիևի հետ, իսկ իր անվան շուրջ շահարկումները կապել որոշ մարդկանց փորացավի հետ։  Ես հայտնի մարդ եմ․  իմ պաշտոնավարումից անցել է 5 տարի, սակայն դեռևս չեն կարողանում հանդարտվել․ ասել է նա։ 

Լրատվամիջոցները թիրախավորում են նաև պատգամավորների, որոնք համարվում են Մեհդիևի մերձավորներից։ Վերջիններս ստիպված են արդարանալ և իրենց անվերապահ ակնածանքը հայտնել Ալիևի քաղաքական գծի նկատմամբ։

Մեհդիևի կալանավորումից օրեր անց՝ ընդդիմադիր հատվածը պնդում է, թե Մեհդիևն ընդամենը քավության նոխազ է, իսկ գործողության բուն նպատակը՝ երկրի ներսում քաղաքական իշխանության ամրապնդումն է։

Ըստ այդ կարծիքի՝ եթե իսկական հեղաշրջման փորձ լիներ,  շղթայական ձերբակալություններն իրենց չէին սպասեցնի։

Իշխանական թև ներկայում ամրապնդվում է գաղափարական մակարդակում։ Մեհդիևը ներկայացվում է Հայր և որդի Ալիևիների դեմ գործած և ընդդիմությանը սնած գործչի, որը հանրության մոտ կոտրում է այն կարծրատիպը, թե 2003-ին Իլհամ Ալիևի նախագահ դառնալու գործում մեծ էր հենց Մեհդիևի դերը։

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում