Կաթողիկոսին գահընկեց անելու իշխանության նախաձեռնած արշավը հանրային աջակցություն ունի՞, թե՞ ոչ։ «Քաղաքացիական պայմանագրի» բոլոր պաշտոնյանե՞րն են արդյոք միասնական այս հարցում։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում եկեղեցականներին մեղադրում է հակաժողովրդավարական քարոզի մեջ, միևնույն ժամանակ քննադատում իշխանության աջակցությունը վայելող, կարգալույծ հռչակված Արամ քահանայի (Ստեփան Ասատրյանի)՝ «Կադիրովի նման» առաջնորդ ունենալու մասին հայտարարությունը։
Civilnet




