Ինչո՞ւ է Ռուսաստանը դրական արձագանքում ԱՄՆ-ի TRIPP՝ «Թրամփի ուղի» նախագծին, բայց կոշտ էր ԵՄ դիտորդների հարցում։ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը վերլուծում է տարածաշրջանային դինամիկան՝ անդրադառնալով TRIPP-ի բանակցվող դետալներին, ԵՄ անդամակցության ռազմավարական նպատակին և Թուրքիայի հետ սահմանի բացման շուրջ մթնոլորտին։
0:00 - TRIPP նախագիծ. տեխնիկական պարամետրերը ճշգրտման փուլում են
2:24 - ԱՄՆ մաքսային աջակցությունը և ԵԱՏՄ-ն. հակասություն չկա՞
4:09 - Ինչո՞ւ ՌԴ-ն կոշտ էր ԵՄ դիտորդների, բայց համագործակցային է TRIPP-ի հարցում
5:52 - ՌԴ-ն հասկանում է, որ բաց սահմանները նաև իր համար են օգտակար
8:22 - Կարո՞ղ է Ռուսաստանը մասնակցել TRIPP-ին
10:05 - Ի՞նչ է նշանակում «անխոչընդոտ անցում». ՀՀ իրավազորությունը լիովին գործելո՞ւ է
16:23 - ԵՄ անդամակցությունը ռազմավարական նպատակ է
19:34 - Թուրքիայի սահմանը. կան «դրական և հուսադրող մեսիջներ»
21:33 - Ադրբեջանցիների այցը. «Պետք է շարունակենք խոսել ու սկսենք ճանաչել իրար»
24:02 - Բոլոր 23 գերիները. «Հայաստանը ձեռքերը չի լվացել»
Civilnet




