Ինչո՞ւ են «Հայաքվե»-ին մեղադրում ընտրություններին քաղաքական չեզոքություն չպահպանելու մեջ։ Որտեղի՞ց է ֆինանսավորվում 14 գրասենյակ և 500 դիտորդ ունեցող կառույցը։ Ի՞նչ է նշանակում «ազգային իշխանություն» և ինչպե՞ս է այն պատրաստվում վերադարձնել Արցախի հարցը բանակցային օրակարգ։ ՍիվիլՆեթն այս և այլ թեմաների շուրջ զրուցել է «Հայաքվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի հետ՝ անդրադառնալով նաև բանակի, եկեղեցու և սփյուռքի մասնակցությամբ Սենատ ստեղծելու գաղափարին։
0:00 - Մեղադրանք «Հայաքվե»-ին. դիտորդակա՞ն, թե՞ քարոզչական մարմին է
4:06 - «Մենք քննադատում ենք կառավարությանը, բայց դա կապ չունի ՏԻՄ ընտրությունների հետ»
5:15 - «Ես վարչապետի դեմ հանցագործության մասին հաղորդում եմ տվել»
6:37 - Իսկ ի՞նչ է եղել Գյումրիում. Չալաբյանը հերքում է մեղադրանքները
8:48 - Որտեղի՞ց գումարներ. 14 գրասենյակի և 500 դիտորդի ֆինանսավորումը
9:37 - «Բոլոր միջոցները հայկական աղբյուրներից են»
13:34 - Ո՞րն է «Հայաքվե»-ի վերջնական նպատակը
15:05 - Սենատի գաղափարը. Բանակը, եկեղեցին և սփյուռքը պետք է ներկայացված լինեն
19:35 - «Անխուսափելիորեն պետք է Սահմանադրություն փոխվի»
20:13 - Պաշտպանական ծախսերը Հայաստանի բյուջեի 15% են կազմում, իսկ Ադրբեջանինը՝ 21%
26:30 - Արցախցիների վերադարձի իրավունքը. խաղաքա՞րտ, թե՞ իրատեսական հեռանկար
31:22 - «Հայաքվե»-ն կուսակցությո՞ւն է դառնալու
Civilnet




