Գլխավոր Լրահոս

Բախումներ Հալեպում Ֆիդանի՝ Սիրիա այցի ժամանակ

Դեկտեմբերի 22-ին Հալեպում Սիրիայի կառավարական ուժերի և քրդական՝ Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև զինված բախում է տեղի ունեցել։ Նշվում է առնվազն երկու զոհի և մեկ տասնյակից ավելի վիրավորի մասին։

Կողմերը արդեն ուշ երեկոյան կրակը դադարեցրին։ Խնդիրը բազմաշերտ է և առնչվում է նաև Թուրքիային։

Բախումները տեղի ունեցան այն ժամանակ, երբ նույնը օրը Դամասկոսում Թուրքիայի արտգործնախար Հաքան Ֆիդանը քրդական զինված ուժերին մեղադրեց Սիրիայի կառավարական ուժերում չինտեգրվելու համար, ինչի շուրջ մարտին համաձայնության էին հասել Սիրիայի գործող նախագահ Ահմեդ էշ-Շարան և Սիրիայի քրդերի հրամանատար Մազլում Աբդին։

Թուրքական հովանավորությունը վայելող այդ համաձայնությամբ՝ քրդական ուժերը պետք է տարրալուծվեին Սիրիայի զինված ուժերում մինչև 2025-ի ավարտը, սակայն այժմ հարցի ձգձգումը լրջորեն անհանգստացնում է Անկարային, որը քրդերին զգուշացնում է հետևանքների մասին։

Թուրքիան Սիրիայի քրդերին համարում  է ահաբեկիչ և սպառնալիք իր անվտանգությանը։  Անկարայի համար  քրդական խնդրում ակնհայտորեն նպաստավոր պայմաններ ստեղծվեցին Բաշար Ասադի իշխանության տապալումից հետո։ ՊԿԿ-ի կազմալուծումից հետո Թուրքիայի գերնպատակը Սիրիայի քրդական գործոնի չեզոքացնում է։

Սակայն Սիրիայի քրդերը մտադիր չեն հեշտ հանձնվել․ նրանք հյուսիսարևելյան շրջաններում փաստացի ինքնավար են, ունեն բավականաչափ հագեցած զինված ուժեր և մատչում Սիրիայի նավթաբեր պաշարների զգալի մասին։

Սիրիայի քրդերն ունեն նաև ԱՄՆ-ի որոշակի հովանավարությունը, իսկ ընթացիկ զարգացումներում չի բացառվում՝ նաև Իսրայելի աջակցությունը։

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում