Գլխավոր Լրահոս

Եկեղեցու քաղաքականացո՞ւմ, թե՞ իշխանության ոտնձգություն. բանավեճ

ՍիվիլՆեթի տաղավարում քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն ու արձակագիր Հայկ Հովյանը բանավիճում են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա լարվածության, սահմանադրական կարգավորումների և վարչապետ Փաշինյանի նախաձեռնած գործընթացների շուրջ։ 

Եթե Հայկ Հովյանը ստեղծված իրավիճակը դիտարկում է որպես եկեղեցու ավելորդ քաղաքականացման և պետական շահի հետ հակասության հետևանք՝ կարևորելով հոգևոր կառույցի վերադարձը բուն առաքելությանը, ապա Սուրենյանցը իշխանության քայլերը գնահատում է որպես հակասահմանադրական հարձակում և տոտալիտար ձգտում՝ ընտրություններից առաջ վերահսկողություն սահմանելու ազգային ինստիտուտների նկատմամբ։ 

0:00 – Եկեղեցի՞ն է քաղաքականացվում, թե՞ պետությունն է մտնում հոգևոր դաշտ

2:23 - Հայկ Հովյանը` պետության, եկեղեցու և սփյուռքի շահերի մասին

5:05 - Եկեղեցին՝ քաղաքական ամբիո՞ն

7:28 - Աշխարհիկ պետության վախճանի մասին խոսելը չափազանցված չէ՞

9:27 - Ինչո՞ւ է վարչապետը ստորագրում եկեղեցական բարեփոխումների փաստաթուղթ

12:03 - Հոգևորականը՝ իշխանության ղեկին. Բագրատ Սրբազանի և պատմական նախադեպերի մասին

14:43 - Ինչո՞ւ է պետությունը միջամտում ներեկեղեցական խնդիրներին

16:04 - «Եղբայր, եթե լրտես է, դատեք». Սուրենյանց

19:55 - Եպիսկոպոսների ընդվզումը. ինչու՞ են թեմակալները դժգոհում Գարեգին Բ-ից

20:29 - Երբ հոգևորականը խոսում է իշխանության լեզվով

23:00 - Կաթողիկոսի և Փաշինյանի լեգիտիմության բախումը

26:19 – Փաշինյանի համախոհ եպիսկոպոսների մասին

29:35 - «Եկեղեցին մտել է քաղաքական դաշտ՝ առանց հարկային և օրենսդրական պարտավորությունների»

36:17 - Սուրենյանց. «Փաշինյանը ձգտում է տոտալիտար կառավարման»

41:48 - Սպասվո՞ւմ է արդյոք եկեղեցու ինստիտուցիոնալ պառակտում

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում