Գլխավոր Լրահոս

Արցախից բռնի տեղահանված ավելի քան 9 900 մարդ է լքել Հայաստանը

Արցախից բռնի տեղահանված ավելի քան 9 900 մարդ է լքել Հայաստանը

Անի Գրիգորյան, #CivilNetCheck 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 7-ի ասուլիսի ժամանակ հարց էր հնչել, թե որքան արցախցի է լքել Հայաստանը՝ 2023-ի սեպտեմբերից ի վեր։  

«Մամուլն ապրիլի 6-ին գրել էր, որ շուրջ 16 000 արցախցի է բռնի տեղահանությունից ի վեր լքել ՀՀ-ն»,- ասել էր լրագրողը՝ խնդրելով վարչապետին պարզաբանել՝ արդյոք իսկապես այդքան մարդ լքել է Հայաստանը։ 

Փաշինյանը հերքեց այս թիվը. «…Ոչ, այդքան մարդ չի հեռացել Հայաստանից։ Դա իրականությանը չի համապատասխանում»։ Այնուհետև վարչապետը հավելեց, որ ինչպես ՀՀ քաղաքացիների դեպքում, արցախցիներն էլ գնում- գալիս են։

Ինչ է հայտնում ԱԱԾ-ն

Ազգային անվտանգության ծառայության տրամադրած տվյալների համաձայն՝ մայիսի 1-ի դրությամբ օդային և ցամաքային ուղիներով Հայաստանից մեկնել է բռնի տեղահանված 16 585 անձ, վերադարձել` 6 660-ը։ Այսինքն՝ մայիսի 1-ի դրությամբ չի վերադարձել 9 925-ը։ 

Ի դեպ, մեր նախորդ հարցմանն ի պատասխան, ԱԱԾ-ն տրամադրել էր տվյալներ, ըստ որոնց՝ սեպտեմբերից ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ-ից դուրս էր եկել 15 162, վերադարձել՝ 6062։ Այսինքն՝ չէր վերադարձել 9 100-ը։

Փաստացի միայն վերջին մեկ ամսում՝ ապրիլի ընթացքում, Հայաստանից դուրս է եկել 1 423 արցախցի։ Նրանց մեծ մասը՝ 825-ը, չեն վերադարձել։ 

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում