Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկանների հետ միասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, առգրավել են «Գումի» շուկայում վաճառվող ոչ սպանդանոցային միսը։ Առգրավման ընթացքում քաշքշուկ է սկսվել, ինչից հետո միջադեպի մասնակից 7 անձ ձերբակալվել է՝ խուլիգանության և դիտավորությամբ գույքը վնասելու անմիջական կասկածանքով, հայտնում են ոստիկանությունից։ Մսավաճառները համամիտ չեն այս որոշման հետ, բողոքում են, որ սպանդանոցների քանակի խնդիր կա, նախևառաջ պետք է այդ հարցը լուծել։ 2023-ի դեկտեմբերի 6-ից ուժի մեջ մտավ սպանդանոցային մսի վաճառքի նոր կարգավորումը, որով արգելվում է ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի իրացումը։ ՍԱՏՄ-ից հայտնում են, որ այսօր շուկայից մեկ տոննա միս է առգրավվել, որը ենթակա է ոչնչացման։

Հայաստանի ԵՄ հեռանկարն ու իրականությունը

Իրանն առաջադրում է յոթ պայման, Թրամփը հայտարարում է՝ գործարք պետք չէ

Փորձել եմ համոզել և կշարունակեի համոզել, որ այս ճանապարհով չգնանք․ Արմեն Գրիգորյան

Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է
Հայաստանը չի միացել Դուբլինում ընդունված՝ Ռուսաստանի գործողությունները դատապարտող հռչակագրին

Թոքաբորբն աշխարհում տարեկան մոտ 2,5 մլն մարդու կյանք է խլում․ վարակաբան
Civilnet