Գլխավոր Լրահոս

Կուտակումներ, զորքերի տեղաշարժ չկա․ Սուրեն Պապիկյան

Կուտակումներ, զորքերի տեղաշարժ չկա․ Սուրեն Պապիկյան

Կուտակումներ, զորքերի տեղաշարժ չկա։ Այս մասին հայտարարել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում։

Հարցին, կա՞ արդյոք ռազմական գործողությունների ռիսկ, Սուրեն Պապիկյանը նշել է, որ նման գնահատական տալու համար հետախուզական տվյալներ են պետք։

«Այս պահին գետնի վրա նման երևույթ տեսանելի չէ»,- ասել է նախարարը։

Ադրբեջանը վերջին մեկ շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման մասին հաղորդագրություններ է տարածում՝ մեղադրելով հայկական կողմին, ինչին ի պատասխան ՀՀ ՊՆ-ն բոլոր այդ հաղորդագրությունները հերքում է։

«Մենք Ադրբեջանին ասում ենք, եթե ունեք ապացույցներ, տեսանյութեր՝ տրամադրեք մեզ, մենք պատրաստ ենք հետաքննել և ուսումնասիրել։ Մինչ օրս չենք ստացել նմանատիպ արձագանքներ»,- ասել է նախարարը։ Հարցին, թե ինչո՞ւ ՊՆ-ն ապացույցներով չի խոսում, նախարարը հակադարձեց՝ «Ինչի՞ մասին խոսենք, չեղած բանի ի՞նչն ապացուցենք»։

Անդրադառնալով մամուլում տարածված հաղորդագրություններին, թե Ադրբեջանն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակել է Սոթքի ուղղությամբ, Պաշտպանության նախարարը նշել է, որ ՊՆ-ն այդ մասին արդեն հաղորդագրություն է տարածել։

«Բոլոր վտանգավոր կրակոցները, խախտումները, որոնք ուղղված են մեր դիրքերին, ՊՆ-ի կողմից տրվել են հաղորդագրություններ»,- ասել է նախարարը։

Ի վերջո, Սոթքի ուղղությամբ կրակոցներ եղել են, թե ոչ, նախարարը հստակ պատասխան չի տվել, փոխարենը մի քանի անգամ նշել է՝ հետևել ՊՆ-ի հաղորդագրություններին։

Հարցին, թե ինչո՞ւ են նման հաղորդագրություններ տարածվում, եթե կրակոցներ չեն եղել, նախարարը պատասխանել է․ «Ես չեմ կարող գնահատական տալ, թե ինչու է նման ապատեղեկատվություն տարածվել»։ 

ՀՀ ՊՆ-ն այսօր հայտնել է, որ վերջին օրերին սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են առաջնագծում և բանակային դիրքերում տիրող իրավիճակի մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:

«‎Հրադադարի ինտենսիվ, էական խախտման դեպքում ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրություններով, իսկ ապատեղեկատվություն հանդիսացող գրառումները հերքում է սահմանված կարգով՝ բազմակի ճշգրտումներից հետո»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։


Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում