Գլխավոր Լրահոս

Իրանում՝ նոր զոհեր և խոցված էներգետիկ ենթակառուցվածքներ

Իրանի դեմ շարունակվող պատերազմը ընդգրկում է նաև էներգետիկ ենթակառուցվածքներ։ Մարտի 18-ին հայտնի դարձավ Պարսից ծոցի ափին գտնվող Իրանի երկու խոշոր նավթագազային վերամշակող օբյեկտների՝ Հարավային Փարսի ու Ասալույեի թիրախավորման մասին։

Իրանը զգուշացնում է, որ այս քայլը ցնցելու է էներգետիկ շուկաները՝ սպառնալով հարվածել հարակից արաբական երկրներում ԱՄՆ-ին փոխկապակցված նավթային ենթակառուցվածքներին։ Այս զարգացումները սպառնում են տարածաշրջանը վերածել էներգետիկ պատերազմի մեծ օջախի։

Մյուս կողմից Իսրայելը խոստանում է շարունակել Իրանի պետական գործիչների թիրախավորումը։ Իրանի անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի ու Բասիջ ռազմական ստորաբաժանման ղեկավարի սպանությունից հետո, Թել-Ավիվը նշում է Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբիի մահվան մասին։ Իրանը վերջինի մասին դեռևս լռում է։

Իրանի պետական գործիչների թիրախավորմանը անդրադարձել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ հավաստիացնելով, որ դրանից պետական կառուցվածքը չի կարող փլուզվել։ Ըստ նրա՝ ամեն պաշտոնյա ունի իր փոխարինողը, այդ թվում ինքը՝ տվյալ պաշտոնում։

Արաղչիի խոսքերը կարևոր էին նաև Թեհրանի նոր պայմանների առաջքաշման տեսանկյունից։ Իրանը նշում է՝ դեմ է հրադադարին, փոխարենը ձգտում է վերջնական կարգավորման հարակից բոլոր կողմերի համար։ Բացի այդ, Թեհրանը մտադիր է պատերազմից հետո նոր կարգավորումներ սահմանել հարակից երկրների նավերի անցման համար, որոնք գլխավորապես կբխեն Իրանի շահերից։

Անշուշտ, նման հեռանկարի իրականացումը մեծապես կախված է լինելու Իրանի դիմադրողականությունից ու հետագա զարգացումներից։ Անկախ բոլոր հանգամանքներից Մերձավոր Արևելքը տեկտոնիկ տեղաշարժի առջև է։

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում