Գործընկերային բովանդակություն
Ինչո՞ւ են կանայք հաճախ կանգնում կարիերայի և ընտանիքի միջև բարդ ընտրության առաջ, և ի՞նչ պետական ու ինստիտուցիոնալ մեխանիզմներ են անհրաժեշտ մայրությամբ պայմանավորված մասնագիտական դադարի ռիսկերը մեղմելու և աշխատաշուկայում հավասար հնարավորություններ ստեղծելու համար: Հայաստանի Ժողովրդագրական և զբաղվածության ռազմավարությունների համատեքստում այս և այլ հարցերի շուրջ ՍիվիլՆեթի տաղավարում զրուցել ենք տնտեսագետ, հետազոտող Տիգրան Ջրբաշյանի հետ:
Տեսանյութը պատրաստվել է «Ժողովրդագրական դիմակայունություն. կանանց կարողությունների և հնարավորությունների ընդլայնում՝ տվյալահեն քաղաքականության միջոցով» ծրագրի շրջանակում, որը իրականացվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից։ Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության Միջազգային զարգացման աջակցության շրջանակում։ Տեսանյութում արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության և ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի պաշտոնական դիրքորոշումները:





