Գլխավոր Լրահոս

Դատարանը 19-ամյա վարորդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել տնային կալանքը

Դատարանը 19-ամյա վարորդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել տնային կալանքը

Մյասնիկյան պողոտայում ավտոբուսի և մեկ այլ մեքենայի հետ վթարի հեղինակ 19-ամյա վարորդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով։ Այդ մասին ՍիվիլՆեթին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Ապրիլի 23-ին Ջրվեժ թաղամասի բնակիչը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով խախտել էր երթևեկության կանոնները և բախվել թիվ 53 երթուղային ավտոբուսին ու ևս մեկ մեքենայի։ Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ մի քանի հոդվածներով, այդ թվում՝ խուլիգանության հատկանիշներով։

Մայիսի 6-ին ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները հայտնաբերել և ձերբակալել էին երիտասարդին, որից հետո դատարանը որոշում է կայացրել նրան 2 ամսով տնային կալանքի ենթարկելու մասին։

Ավելի վաղ համացանցում տարածվում էին ապրիլի 23-ին Կենդանաբանական այգու դիմաց տեղի ունեցած շղթայական ավտովթարի տեսանյութերը։ Միջադեպի հեղինակը 19-ամյա Վարդան Մարկոսյանն է։ Տեսանյութերից մեկում, որն արվել է մեքենայի սրահից, երևում է, թե ինչպես է երիտասարդը մեծ արագությամբ և չթույլատրված հատվածում վազանց կատարում՝ պնդելով, թե մեկ այլ վարորդ փորձում է մրցել իր հետ։ Նա հայտարարում է, թե ցանկանում է «նվաստացնել» այդ վարորդին, սակայն այդ պահին բախվում է կանգառում կայանած հանրային տրանսպորտին։

Այս դեպքը հանրային դժգոհություն էր առաջացրել հատկապես այն պատճառով, որ վթարից հետո երիտասարդի մասնակցությամբ սոցիալական ցանցերում նոր տեսանյութեր են հրապարակվում, որոնցում նա ոգևորված պատմում է կատարվածի մասին, հեգնում ու ծաղրում երթևեկության մյուս մասնակիցներին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում