Գլխավոր Լրահոս

Ռուսաստանն ու Հայաստանը պահպանում են դաշնակցային հարաբերություններ, սակայն դրանք մնում են բարդ․ Լավրով

Ռուսաստանն ու Հայաստանը պահպանում են դաշնակցային հարաբերություններ, սակայն դրանք մնում են բարդ․ Լավրով

Ռուսաստանն ու Հայաստանը պահպանում են մոտ դաշնակցային հարաբերություններ, սակայն դրանք մնում են բարդ՝ Արևմուտքի կողմից Հայաստանի վրա ազդեցությունն ուժեղացնելու և երկիրը սեփական շահերին ենթարկեցնելու փորձերի ֆոնին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ 

Ռուսաստանյան գերատեսչության ղեկավարի խոսքով՝ թեև Մոսկվան հարգում է իր գործընկերների ցանկացած ընտրություն, սակայն Երևանը պետք է հստակ գիտակցի, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում ստանձնած պարտավորությունները հնարավոր չէ պահպանել, եթե Հայաստանն ընտրի Եվրոպական միությանը միանալու ճանապարհը։ 

«Մենք կհարգենք մեր հայ ընկերների ցանկացած ընտրություն, բայց պետք է հասկանանք, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում պարտավորությունները չեն կարող պահպանվել, եթե Հայաստանը, ինչպես հայտարարվել է, ընտրի ԵՄ-ին միանալու ուղին», - նշել է նախարարը։

Լավրովը շեշտել է, որ առևտրային տարբեր ռեժիմների և այլ փոխբացառող պայմանավորվածությունների պատճառով երկու կառույցներին միաժամանակյա մասնակցությունը տնտեսական տեսանկյունից պարզապես անհնար է։

Այս դիրքորոշումը վերահաստատում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ավելի վաղ հնչեցրած նախազգուշացումներն առ այն, որ Հայաստանը պետք է վերջնականապես կողմնորոշվի իր արտաքին քաղաքական վեկտորի հարցում։ Մայիսի 9-ին ՌԴ նախագահը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել էր, որ Հայաստանը պետք է որոշում կայացնի՝ մնա՞լ ԵԱՏՄ–ում, թե՞ քաղաքակիրթ ձևով ապահարզան պահանջել և գնալ ԵՄ։ 

Արձագանքելով Պուտինի հայտարարությանը, վարչապետ Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու օբյեկտիվ անհրաժեշտությունը չկա։  Փաշինյանի խոսքով՝ իրենք հարգանքով են  վերաբերվում ԵԱՏՄ գործընկերներին, և ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցությանը։ Նա շեշտել է, որ Հայաստանի իշխանությունները որդեգրել են բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն, որի առանցքային սկզբունքներից մեկը հարգանքի և փոխադարձ շահերի ճանաչման վրա հիմնված հարաբերություններն են։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում