Գլխավոր Լրահոս

Արթուր Օսիպյանի վիճակը ծանր է և գնալով վատանում է․ պաշտպան Դավիթ Հովհաննիսյան

Արթուր Օսիպյանի վիճակը ծանր է և գնալով վատանում է․ պաշտպան Դավիթ Հովհաննիսյան

Արթուր Օսիպյանի վիճակը ծանր է և գնալով վատանում է․ հունիսի 4-ին՝ հացադուլի 17-րդ օրն այս մասին հայտնել է Օսիպյանի պաշտպան Դավիթ Հովհաննիսյանը, որն իր պաշտպանյալին ՔԿՀ-ում տեսակցել է հունիսի 3-ին։

«Օսիպյանի կյանքի համար լուրջ վտանգ է առկա և ամեն օր կարող է ինչ-որ վատ բան պատահել, քանի որ ըստ բժիշկների՝ արդեն 14-րդ օրը օրգանիզմը սկսում է գլյուկոզա ստանալ սրտամկանից։ Եվ սա կյանքի համար արդեն լուրջ սպառնալիք է։

Այո, հասկանում եմ, Նիկոլ Փաշինյանն ասել է՝ ինչո՞ւ չես զոհվել՝ Արթուրին մահ ցանկանալով։ Սակայն պետք չէ, որ Նիկոլ Փաշինյանի այս ցանկությունն իրականանա։ Արթուրին նույնիսկ թշնամին չի կարողացել մարտի դաշտում ոչնչացնել։ Եթե ցավալի իրադարձություն տեղի ունենա, ապա այս ամենի մեղավորն ու պատասխանատուն լինելու է Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը չպետք է թույլ տա Արթուր Սարգսյանի՝ հայտնի Հաց բերողի տխուր ճակատագիրը»,- ֆեյսբուքյան տեսանյութով հայտնել է պաշտպանը։

Նա նշել է, որ Օսիպյանը մեղադրվում է 3 ենթադրյալ հանցագործությունների մեջ՝ քարոզարշավին խոչընդոտելը, խուլիգանություն՝ հայհոյանքներ հնչեցնելու եղանակով և բռնության կոչ՝ «ողնաշարդ կջարդեմ», «բմբուլներդ քամուն կտամ» գրառումների տեսքով։

Տե՛ս նաև՝ Արթուր Օսիպյանը դիմել է ՄԻՊ-ին և դիվանագիտական առաքելություններին

«Բա Նիկոլ Փաշինյանը գրեթե ամեն օր «սատկացնում է», «կզացնում է», ով է իմանում՝ սպառնում է, ինչ է անում։ Նրան կարելի է, Օսիպյանին չի՞ կարելի։ Թե՞ ՀՀ-ում միայն վարչապետը իրավունք ունի քաղաքական իմաստով «կզացնի» կամ «սատկացնի», իսկ Օսիպյանը [չի կարող] քաղաքական առումով «ողնաշար ջարդի» կամ «բմբուլներ քամուն տա»։ Ուշադրություն դարձրեք այս ենթադրյալ հանցագործություններին, բոլորը կատարվել են խոսակցական ապարատի օգնությամբ։ Եվ վարչական հսկողություն խափանման միջոցը՝ հրապարակային խոսքի սահմանափակմամբ, ավելի քան բավարար էր Արթուր Օսիպյանի օրինական վարքագիծը ապահովելու համար»,- հայտարարել է պաշտպան Դավիթ Հովհաննիսյանը։

․․․

Արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է մայիսի 18-ին Արաբկիր վարչական շրջանում վարչապետի հետ ունեցած միջադեպից հետո։

Նա հացադուլ է հայտարարել՝ որպես բողոքի նշան Նիկոլ Փաշինյանի կողմից իր հասցեին հնչեցրած «փախած» որակման համար։ Նրան մեղադրում են բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու մեջ:

50–ից ավելի ՀԿ-ներ և հանրային գործիչներ հայտարարություն են տարածել՝ Օսիպյանի կալանավորումն անվանելով ապօրինի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում