Գլխավոր Լրահոս

Հայաստանը քվեարկում է. առաջին հերթական ընտրությունը 2018-ից հետո

Հայաստանը քվեարկում է. առաջին հերթական ընտրությունը 2018-ից հետո

Հայաստանը հունիսի 7-ին ընտրում է նոր խորհրդարան։ 2018-ի հեղափոխությունից հետո սա առաջին հերթական ընտրությունն է։ 2018-ի դեկտեմբերին և 2021-ի հունիսին կայացած ընտրություններն արտահերթ էին։ Առաջինը տեղի ունեցավ հեղափոխությունից հետո և ապահովեց 70 տոկոս քվե վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուժի համար, իսկ երկրորդը տեղի ունեցավ 2021-ի հունիսին՝ 2020-ի պատերազմից հետո, և ապահովեց Փաշինյանի հաղթանակը՝ 54 տոկոս քվեով։ 

Ըստ հարցումների՝ սպասվում է ընտրողների բարձր մասնակցություն։  

2026-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցում է 16 քաղաքական կուսակցություն և կուսակցությունների երկու դաշինք։ Տարբեր հարցումների համաձայն՝ առաջատարը վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որին հաջորդում են միլիարդատեր Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքը և Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը։

Խորհրդարան անցնելու համար կուսակցություններից պահանջվում է հավաքել ընտրողների ձայների 4 տոկոսը, իսկ վերոնշյալ դաշինքներից՝ 8 տոկոսը։

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) և Հետազոտական ռեսուրսների Կովկասյան կենտրոն-Հայաստան կազմակերպության հարցումները ցույց են տալիս, որ ընտրության մասնակցել պատրաստվողների թիվը բարձր է՝ 90 և ավելի տոկոս։

2021-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է 49,4 տոկոս, իսկ 2018-ին՝ 48,6 տոկոս։

Նախորդ անգամ ցածր մասնակցության պայմաններում ստացած քվեներով խորհրդարան էր անցել ընդամենը երկու ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»՝ (53,91 %)  և «Հայաստան» դաշինքը՝ (21,09%), իսկ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Պատիվ ունեմ» դաշինքը 5,22 տոկոս քվեով խորհրդարան էր անցել միայն իրավունքի ուժով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում