Գլխավոր Լրահոս

Թեհրանը ԱՄՆ-ի հետ խաղաղության համաձայնագրի մասին վերջնական որոշում «դեռ» չի կայացրել

Թեհրանը ԱՄՆ-ի հետ խաղաղության համաձայնագրի մասին վերջնական որոշում «դեռ» չի կայացրել

Իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունն այսօր հայտնել է, որ Թեհրանը վերջնական որոշում չի կայացրել Մերձավոր Արևելքում պատերազմի ավարտի վերաբերյալ Միացյալ Նահանգների հետ քննարկվող համաձայնագիրը ստորագրելու վերաբերյալ։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը դեռ չի կայացրել և չի հայտարարել բանակցությունների ընթացքում առաջարկված փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ իր վերջնական որոշումը», - հաղորդում է Ֆարսը՝ հղում անելով «իրանական բանակցային թիմին մոտ գտնվող լավատեղյակ աղբյուրին»:

Նախատեսվող համաձայնագիրը բախվել է Իրանի կոշտ դիրքորոշում ունեցող գործիչների դիմադրությանը, որոնք պնդում են, որ այն չի բխում Իրանի շահերից և կզրկի Թեհրանին ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության լծակից:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել հունիսի 14-ին, որին անմիջապես կհաջորդի համաշխարհային առևտրի համար կարևոր Հորմուզի նեղուցի բացումը «բոլորի համար»:

Այս հայտարարությունից հետո, սակայն, Միացյալ Նահանգները հայտնեց, որ խոցել է մի քանի իրանական անօդաչու թռչող սարքեր, որոնք Հորմուզի նեղուցում թիրախավորել էին առևտրային նավերը։

Թեհրանից էլ ավելի վաղ կասկածի տակ էին դրել, որ հունիսի 14-ին կստորագրվի համաձայնագիրը, իսկ Արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտնել էր, որ հուշագրի ստորագրման ճշգրիտ ժամկետը «կիրակի օրը չի լինի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում