Գլխավոր Լրահոս

ԵՄ-ն Հայաստանի համար առևտրային արտոնություններ է պատրաստում. FT

ԵՄ-ն Հայաստանի համար առևտրային արտոնություններ է պատրաստում. FT

Եվրամիությունը պատրաստվում է արտակարգ առևտրային միջոցառումներ կիրառել Հայաստանի նկատմամբ՝ մեղմելու Ռուսաստանի կողմից վերջին շաբաթներին սահմանված ներմուծման սահմանափակումների ազդեցությունը, գրում է Financial Times-ը՝ հղում անելով ծրագրերին ծանոթ չորս աղբյուրի։

FT-ի փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովը մշակում է այսպես կոչված ինքնավար առևտրային միջոցառումներ (autonomous trade measures), որոնք կնվազեցնեն մաքսատուրքերը հայկական սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի մի շարք տեսակների համար։ Բրյուսելում կարծում են, որ Ռուսաստանի սահմանափակումները նպատակ ունեին ճնշում գործադրել Հայաստանի «արևմտամետ իշխանությունների» վրա՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ։

Միջոցառումները դեռ պետք է հաստատվեն ԵՄ անդամ երկրների մեծամասնության և Եվրոպական խորհրդարանի կողմից։ Ըստ FT-ի աղբյուրների՝ դրանք կարող են ընդգրկել այն շուրջ 20 ապրանքային խմբերի մեծ մասը, որոնց նկատմամբ Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել։ Այդ ապրանքների տարեկան արտահանման ծավալը գնահատվում է մոտ 420 մլն եվրո (մոտ 485 մլն դոլար)։

Եվրահանձնաժողովի խոսնակ Օլոֆ Գիլը թերթին ասել է, որ հանձնաժողովը «կառաջարկի ինքնավար առևտրային միջոցառումներ՝ օգնելու ավելի շատ հայկական բիզնեսների մուտք գործել ԵՄ շուկա և աջակցելու երկրի տնտեսությանը այն ոլորտներում, որոնք առավել շատ են տուժել»։

FT-ն նշում է, որ Ռուսաստանը նախ սահմանափակեց հայկական ծաղիկների ներմուծումը՝ հղում անելով բուսասանիտարական խնդիրներին, ապա արգելքները տարածվեցին ծիրանի, հանքային ջրի, գինու, կոնյակի, մրգերի, բանջարեղենի և ձկան վրա։

Ըստ հրապարակման՝ ընտրություններից երեք օր առաջ Եվրամիությունը հայտարարել էր 50 մլն եվրոյի (մոտ 58 մլն դոլար) աջակցության փաթեթի մասին, որը պետք է օգներ ձեռք բերել այն ծաղիկներն ու այլ ապրանքները, որոնք նախկինում արտահանվում էին Ռուսաստան։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում