Գլխավոր Լրահոս

Ֆոն դեր Լայենի այցի կարևոր հարցերից մեկը լինելու է հայկական մթերքի մուտքը ԵՄ շուկա․ Փաշինյան

Ֆոն դեր Լայենի այցի կարևոր հարցերից մեկը լինելու է հայկական մթերքի մուտքը ԵՄ շուկա․ Փաշինյան

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայաստանյան առաջիկա այցի օրակարգի կարևոր հարցերից մեկը լինելու է հայկական գյուղատնտեսական արտադրանքի մուտքի դյուրացումը Եվրոպական միության շուկա։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 25-ին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ։

«Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վերջերս Բրյուսելում մասնակցել է Եվրոպական միության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։ Հավանականություն կա, որ այս առումով Հայաստանը կունենա բացառիկ հնարավորություններ։ Հույս ունեմ, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ կհասցնենք նախագիծն ավարտին հասցնել, որպեսզի երևանյան այցի ընթացքում մենք իրար հետ այդ մասին հայտարարենք»,- ասել է Փաշինյանը։

Հունիսի սկզբին հայտնի դարձավ, որ Եվրամիությունը Հայաստանին ավելի քան 50 մլն եվրոյի անհապաղ ֆինանսական աջակցություն կտրամադրի՝ ի պատասխան Ռուսաստանի տնտեսական սահմանափակումների՝ ապահովելով հայկական ապրանքների մուտքը եվրոպական շուկա և խթանելով տարածաշրջանային ենթակառուցվածքների վերաբացումը։ 

Ուրսուլա ֆոն դեր Լայենի սպասվող այցի մասին նախօրեին հայտնել էր Politico-ն։

Պարբերականը նշել էր, որ Եվրոպական պատվիրակությունը, որի կազմում կլինի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը, Երևան կժամանի հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արևմտամետ կուսակցության հաղթանակից հետո՝ որպես աջակցության բարձր մակարդակի դրսևորում։

Սա կլինի վերջին երկու ամսվա ընթացքում ֆոն դեր Լայենի երկրորդ այցը Հայաստան։ Մայիսին Եվրահանձնաժողովի նախագահը Երևանում էր՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը հյուրընկալել էր Հայաստանը, որից հետո նաև ներկա էր գտնվել ԵՄ-Հայաստան անդրանիկ համաժողովին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում