Արձագանքի կարիք չենք տեսնում․ Փաշինյանը՝ Իսրայելի որոշման մասին

Հայաստանի կառավարությունը չի պատրաստվում պաշտոնապես արձագանքել Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը։ Այդ մասին հունիսի 29-ին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Արձագանքի կարիք չենք տեսնում, որովհետև Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի շահերից»,– ընդգծեց Փաշինյանը։
Իսրայելի կառավարությունը հունիսի 28-ին պաշտոնապես քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օգտին՝ հավանություն տալով արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի կողմից անցած շաբաթ ներկայացված բանաձևի նախագծին։
«Երբեք ուշ չէ ճիշտ քայլն անելու համար»,- քվեարկությունից հետո հայտարարել է Սաարը։
Բանաձևն այժմ ներկայացվելու է Իսրայելի խորհդարան՝ Կնեսետի լիագումար նիստ՝ վերջնական քվեարկության։
Պաշտոնական Անկարան, արձագանքելով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Իսրայելի կառավարության որոշմանը, Իսրայելի ղեկավարությանը մեղադրել է «պատմական ու իրավական իրողությունները անտեսելու և պաղեստինցիների դեմ իրականացրած գործողությունները քողարկելու մեջ»։
Այս որոշումը լուրջ մտահոգություններ է առաջացրել Ադրբեջանում։ Բաքվի մտահոգությունների մասին հայտարարել են այդ երկրի արտգործնախարարությունից։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ անընդունելի է «բարդ պատմական գործընթացները քաղաքական որոշումների առարկա դարձնելը»։
Դիտեք նաև՝
Հասանելի է
français









